Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
2025 թվականի մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կողմերը Տիրանա էին մեկնել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։
Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի բոլոր դրույթները համաձայնեցվել են։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են խաղաղության համաձայնագրի ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել գրեթե յոթ ամիս առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, Ռուսաստանի Կազան քաղաքում, BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Կազանի հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիևը քննարկել էին խաղաղության պայմանագրին, սահմանազատման և սահմանագծման գործընթացներին վերաբերող հարցեր։ Կողմերը հանձնարարել էին իրենց արտաքին գործերի նախարարներին շարունակել երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղ...