Մարուքյանը հանդիպում է առաջարկել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին
PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ այժմ հնարավոր է իրական քայլեր ձեռնարկել վարչապետին անվստահություն հայտնելու ուղղությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր խմբակցություններին միանալ գործընթացին։
Նա հանդիպում է առաջարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին։
«Մեկ տարի է՝ Հայաստանում քննարկվում է, որ պետք է իմպիչմենտի գործընթաց սկսվի։ Փողոցներում հազարավոր մարդիկ կային, ես ասում էի՝ գնացեք խորհրդարանում անվստահության գործընթաց սկսեք։ Ընդդիմադիր խմբակցությունների ձայները չէին հերքում։ Հիմա իրավիճակ է փոխվել․ ՔՊ-ից դուրս եկած երկու պատգամավորներ կան, որոնք իմպիչմենտի նախաձեռնություն են սկսել»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։
Մարուքյանը նշել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում, որպեսզի ԱԺ ընդդիմադիր...