ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի ԱԲ թեմայով պանելային քննարկմանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով պանելային քննարկմանը:
Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության մասին, նշել է, որ այն կիրառվում է բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են և ճիշտ օգտագործելու դեպքում, այն դառնում է մի գործիք, որը բարձրացնում է արդյունավետությունը բոլոր ոլորտներում:
Սիմոնյանն անդրադառնալով Հայաստանում ԱԲ-ի հիման վրա գործող միջազգային և տեղական ընկերություններին՝ նշել է, որ դրանց թիվը 2022թ․-ից ավելացել է, և նրանցից շատերը արտասահմանյան ընկերություններին, կորպորացիաներին և կառավարությու...