Հայ Eng
Service
...
HETQ.AM
20:12 16/05
HETQ.AM

Աղազարյանը պատրաստվում է իմպիչմենտի գործընթաց սկսել, վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

Այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ «ՄԱՍԿ» կուսակցությունը լիազորել է իրեն և Հակոբ Ասլանյանին սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել է նաև, որ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է։
Վարչապետին անվստահություն հայտնելու թեման քաղաքական դաշում ակտիվորեն սկսեց շրջանառվել ապրիլի վերջից։ «Արթուն ենք» շարժան անդամներ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանն ապրիլի 28-ին նամակներ հանձնեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ անվստահության գործընթաց սկսելու կոչով։
Ըստ Սահմանադրության՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ վարչապետին պաշտոնանկ անելու համար պահանջվում է առնվազն 54 ձայն՝ պատգամավորների պարզ մեծամասնությունը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ։ Աղազարյանն ու Ասլանյանը հայտնել էին, որ եթե ընդդիմադիր ուժերը սկսեն իմպիչմենտի գործընթաց, իրենք չեն միանա, բայց չէին բացառել, որ իրենք նման գործընթաց կսկսեն։
Մայիսի 9-ին Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ նախաձեռնում են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ վարչապետի անունը կհայտնեն մայիսի 20-ին։
«Արթուն ենք» շարժման անդամների նամակների վերաբերյալ Ազգային ժողովի երեք խմբակցությունների պատասխանները խիստ տարբեր էին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնեց, որ իմպիչմենտը համարում է իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը։ Ընդդիմադիր խմբակցությունը միաժամանակ տեղեկացրեց, որ գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար վարչապետի թեկնածու չեն առաջադրում և պատրաստ են, առանց նախապայմանների, քննար... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...