Սահմանադրական փոփոխություններ պետք են, բայց առանց Բաքվի թելադրանքի ու Փաշինյանի. Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը գրում է. «Սահմանադրական փոփոխություններ պետք են, բայց առանց Բաքվի թելադրանքի ու Փաշինյանի
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետության հիմնական իրավական փաստաթուղթն է՝ ժողովրդի ինքնիշխան կամքի, ազգային արժեքների և պետականության կայացման իրավական ձևակերպումը։
Գաղտնիք չեմ բացահայտի, եթե արձանագրեմ, որ գործող Սահմանադրությունը լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունի ունի:
Սակայն սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություններն ընդունելի են միայն այն ժամանակ, երբ ձևավորվում են ներքին հանրային պահանջով, անցնում են հանրային և մասնագիտական քննարկման փուլ:
Գործընթացը կարող է լեգիտիմ լինել, եթե դրա նախաձեռնողը ուժեղ մանդատ ունեցող իշխանություն է, որը կարող է սահմանադրական փոփոխությունների շուրջ ձևավորել լայն հանրային և քաղաքական կոնսենսուս:
Հայաստանի գործող իշխանությունն՝ իր հակասահմանադրական և հակապետական վարքագծով, հայտարարություններով և որոշումներով, լրջագույնս խաթարել է այդ լեգիտիմության հիմքերը։
Նիկոլ Փաշինյանը, ով իր գործողություններով նպաստել է ազգային արժանապատվության նսեմացմանը, պետական ինստիտուտների...