Դիոգու Ժոտայի և նրա եղբոր հուղարկավորությունը. Պորտուգալիան սգում է կորուստը
Հազարավոր սգավորներ հավաքվել էին Պորտուգալիայի Գոնդոմար քաղաքում՝ հրաժեշտ տալու «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտային և նրա եղբորը՝ Անդրե Սիլվային, ովքեր ողբերգական ավտովթարի զոհ դարձան: Հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ շաբաթ առավոտյան՝ Գոնդոմարի 17-րդ դարի Igreja Matriz de Gondomar եկեղեցում:
Եղբայրների դագաղները եկեղեցի տեղափոխվեցին ջութակի հնչյունների և ծափերի ուղեկցությամբ՝ երկու քահանաների առաջնորդությամբ: Դագաղները կրողները, որոնց թվում էին ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները, արցունքները սրբելով էին առաջ շարժվում: Դիոգու Ժոտայի կինը՝ Ռուտ Կարդոզուն, ով ամուսնացել էր նրա հետ ընդամենը երկու շաբաթ առաջ, բռնել էր ամուսնու դագաղի հետևի հատվածը: Դագաղը կրողների թվում էր նաև Ժոտայի նախկին թիմակիցը «Վուլվզից»՝ Ռուբեն Նևեշը, ով Պորտու էր ժամանել մասնավոր ինքնաթիռով:
Արարողությանը ներկա էին «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դայկը, գլխավոր մարզիչ Առնե Սլոտը, ինչպես նաև թիմակիցներ Կո...