Բոլոր հիմքերը կան, և անհրաժեշտ է լրջորեն զբաղվել իմփիչմենթի գործընթացով՝ բազում հայտարարությունների, «հարցուպատասխանների» և քննադատական ելույթների փոխարեն․ Արտակ Զաքարյան
Այսօր Հայաստանի ինքնիշխան պետականության Սահմանադրության 30-ամյակն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը;
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելով սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, ինչպես նաև...