Ես 6-7 դատական նիստ լռել եմ. Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ կուսակցության լրատվական» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ ԱՄՆ բանտից, որը հնչել է ԱՄՆ-ում հեռարձակվող «ՓակTV»-ի եթերում։
«․․․Մի՛ լսեք ոչ մեկին, հետևեք Վարդան Ղուկասյանի թելեգրամյան ալիքին և ԴՕԿ-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարություններին»,- ուղերձում հորդորում է Ղուկասյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դատական նիստից առաջ գալիս հավաքվում են ինչպես Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, այնպես էլ ռոբա-սերժա-նիկոլական թևի ներկայացուցիչներ, որոնք ներկայանում են Վարդան Ղուկասյանի կողմնակիցների դեմքով...