COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-07-2020՝ ժամը 03:11-ին

28606

16140

11982

484
Service
...
TERT.AM
03:34 30/06
TERT.AM

ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Հոնկոնգ

ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության (այդ թվում՝ ռազմական) սարքավորումների մատակարարումը Հոնկոնգ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոնկոնգի նկատմամբ սահմանվում են այն նույն սահմանափակումներն, ինչ՝ Չինաստանի դեպքում:

«Միացյալ Նահանգները ստիպված է գնալ նման քայլի ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Մենք այլևս չենք կարող տարբերություն դնել դեպի Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստան ապրանքների արտահանման միջև: Մենք չենք կարող ռիսկի դիմել և թույլ տալ, որ Հոնկոնգ մատակարարվող ապրանքները հայտնվեն Չինաստանի Ազգային ազատագրական բանակի վերահսկողության տակ»,-հայտարարել է Պոմպեոն:

Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Պեկինը որոշել է Հոնկոնգի ազգային անվտանգության վերաբերյալ օրենք ընդունել, որը, Վաշինգտոնի պնդմամբ, խախտում է Հոնկոնգի ինքնավարության իրավունքներն ու ազատությունները:

«Հաշվի առնելով, որ Չինաստանը Հոնկոնգին վերաբերվում է «Մեկ երկիր, մեկ համակարգ» սկզբունքով, ապա մենք այս կերպ կվարվենք: Միացյալ Նահանգներն այլ միջոցներ ևս կձեռնարկի՝ ամեն բան Հոնկոնգում առկա իրողություններին համապատասխանեցնելու նպատա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...