COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-07-2020՝ ժամը 03:59-ին

28606

16140

11982

484
Service
...
TERT.AM
07:25 30/06
TERT.AM

«Փաստ». Զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մեծամասնությունը դուրս է մնացել աջակցության 20-րդ ծրագրից

Երբ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, հստակ ընդգծվել էր, որ միջոցառման նպատակն է օժանդակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին:

Այս ծրագրով տուժած ոլորտների ցանկում նաև զբոսաշրջային ծառայություններն են: Բայց խնդիրն այն է, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցողներից շատերի տվյալները բացակայում են դիմումատուների ցուցակից: Խոսքը միանվագ, նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն ստանալու մասին է:

Խնդիրն այն է, որ զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողների մեծամասնությունը (մեր տեղեկություններով՝ մոտ 80 տոկոսը) դեռ 2020 թ. սկզբին անցել է միկրոձեռնարկատիրության հարկման դաշտ:

Այժմ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 20-րդ միջոցառման ցանկում ընդհանրապես բացակայում են միկրոձեռնարկությունների տվյալները:

Ըստ էության, սա է պատճառը, որ թեպետ նրանցից շատերը նախորդ աջակցման ծրագրից կարողացել են օգտվել, բայց այս անգամ նրանք զրկվում են միանվագ աջակցությունից:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է խնդրին, և իրենք ևս դիմել են համապատասխան մարմիններին՝ հարցն ուշադրության և քննարկումների փուլում պահելու համար:

Մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ նա շեշտեց, որ դեռ աջակցության ծրագրերի առաջին փուլերում են բարձրաձայնել հնարավոր խնդիրների մասին:

«Հիմնական խնդիրը տնտեսական գործունեության դասակարգչով է պայմանավորված՝ մասնավորապես այդ ծրագրերով նախատեսված դասակարգիչներին չհամապատասխանելու հետ: Մենք այս մասին դեռ 3-րդ միջոցառումից սկսած ենք բարձրաձայնել:

Մասնավորապես շեշտել ենք, որ զբոսաշրջության ոլորտին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել՝ նաև ընտրության չափանիշների մասով:

Կազմակերպություններից շատերն ընտրվում են ըստ տնտեսական գործունեության դասակարգչի, իսկ զբոսաշրջության ոլորտում շատ են կազմակերպությունները, ԱՁ-ները, որոնց տնտեսական գործունեության դասակարգիչը չի համապատասխանում պահանջվող դասակարգիչներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը:

Անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ, օրինակ՝ զբոսավարները միկրոձեռնարկատեր հանդիսացող սուբյեկտ են: «Նրանք ևս միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են համարվել և դրա համար խառնաշփոթ է առաջանում ու ծրագրերից չե... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...