Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 23-09-2020՝ ժամը 22:35-ին

47877

43026

3909

942
Service
...
NEWS.AM
10:45 16/09
NEWS.AM

Ոստիկանները բռնի ուժով քաղաքացիներին լացացնելով բերման են ենթարկում. Մարուքյանը կոչով հանդես եկավ

Արդեն որերորդ անգամն է, որ տեսանյութ է տարածվում, որ ոստիկանները բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում կանանց, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ ու ասում են, որ դիմակ չդնելու պատմություն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, լավագույն դեպքում ոստիկանությունը կարող է տուգանել քաղաքացուն. «Ես նախ դատապարտում եմ այդ ոչ իրավաչափ քայլերը եւ նաեւ պարոն Միրզոյան կոչ եմ անում միանալ մեր կոչին եւ պահանջենք ծառայողական քննություն նշանակեն նման իրավիճակներում: Սա խայտառակություն է: Քաղաքացիների փողոցներում անարգում եւ իրավունքները ոտնահարում են»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց, որ դատապարտելուց առաջ պետք է նախ պարզել, թե ինչ է եղել. «Բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն եւ քննության արդյունքներից հետո կարող ենք ինչ-որ բան դատապարտել, կամ չդատապարտել: Ասեմ, որ բոլոր տեսանյութերում նկարագրված իրավիճակները շատ կարճ, հատուկ մոնտաժված տեսանյութեր են: Նախապատմությունը ո մեկը չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին եւ այլն: Սպասենք ծառայողական քննությանը, որից հետո կամ կդատապարտենք... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...