Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 21-09-2020՝ ժամը 13:35-ին

47552

42637

3979

936
Service
...
VERELQ.AM
10:59 16/09
VERELQ.AM

Ինձ հրաժարականի պահանջներով չեն կարող վախեցնել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հրավիրած մամուլի ասուլիսին անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավորական մանդատը վայր դրած Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությանը, և իր հրաժարականի պահանջներին:
Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել Ջուլֆալակյանի՝ իր հետ տարաձայնությունների պատճառով մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը: «Չեմ ցանկանում դա մեկնաբանել, քանի որ մանդատը վայր դնելու գործընթացը չի ավարտվել», - ասաց նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Արսեն Ջուլֆալակյանի հետ վերջին ամիսներին նրա կողմից բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ քննարկումներ չեն եղել:
«Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Եթե հարցեր լինեին և դրանք բարձրաձայնվեին այդ ընթացում մեզ հետ քննարկումներում, մենք պետք ենք դրանց անդրադառնալ և համագործակցել մեր գործընկերների հետ», - ասաց նա:
Նա նշեց, որ իր նկատմամբ հրաժարականի պահանջը քաղաքական տարբեր խմբերն են առաջ տանում, որոնց օրակարգի մաս չի ցանկանում դառնալ: «Այդ պատճառով, այդ խմբերի հետ հանդիպումներ չեն եղել», - ասաց նա՝ իր հրաժարականի պահանջները պայմանավորեց նախարարության կողմից իրականացվող մասշտաբային բարեփոխումներով:
Նա հերքեց այն պնդումները, որ կառավարող թիմում իր հրաժարականի վերաբերյալ պահանջներ կան: «Թիմում նման քննարկումներ ու պահանջներ չկան», - ասաց նա՝ հավելելով, որ եթե ինքը զգա, որ սխալ ուղղությամբ է գնում նախարարության աշխատանքը, ապա մի վայրկյան ավել չի մնա այդ պաշտոնին: «Իսկ ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղու... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...