Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 27-09-2020՝ ժամը 04:23-ին

49072

43576

4548

948
Service
...
168.AM
10:52 16/09
168.AM

«Արսեն Ջուլֆալակյանի հետ անցած ամիսներին ունեցել ենք 0 քննարկում». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքից դժգոհ են ոչ միայն քաղաքական հակառակորդներն ու անհատները, այլև իր թիմակիցները: Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար: Ըստ Ջուլֆալակյանի,  նման ծայրահեղ քայլի գնալու համար հիմք են հանդիսացել  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
«Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,- գրել էր Ջուլֆալակյանը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողների մեկի հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց, որ պատգամավորի մանդատը վայր դնելու գործընթացը դեռ չի ավարտվել, հետևաբար՝ ինքը զերծ կմնա ադրադառնալու այդ հարցին:
«Բայց մի փաստ կուզեմ արձանագրել, որ անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում, և նա կարող էր այդ հարցերը բարձրացնել: Մենք հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք, ու շտկումներ անեինք, մյուս մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշու... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...