Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 23-09-2020՝ ժամը 22:59-ին

47877

43026

3909

942
Service
...
A1PLUS.AM
11:14 16/09
A1PLUS.AM

Բեյրութի պայթյունից տուժել է ավելի քան 163 պետական և մասնավոր դպրոց

Բեյրութի պայթյունից մեկ ամիս անց ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է՝ ուսումնական տարվան ընդառաջ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել տուժած երեխաների կրթության հասանելիության խնդիրը՝ ընդգծելով, հրատապ քայլերի և ավելի շատ ներդրումների կարևորությունը:

Պայթյունից տուժել է ավելի քան 163 պետական և մասնավոր դպրոց, ինչի հետևանքով 70,000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու, 7600 ուսուցիչ՝ աշխատելու և կրթելու հնարավորությունից։ Նույն խնդրի առաջ են նաև տեխնիկական և մասնագիտական ուսուցում տրամադրող 20 կրթօջախների՝ 7300 ուսանողները։

Երեխաների կրթության ապահովումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթություններից է: Կրթությունը, գիտելիքը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համարում է ոչ միայն երեխայի լավ ապագայի երաշխիք, այլև՝ հնարավորություն խթանելու տրավմայի ենթարկված երեխաներին՝ վստահել սեփական կարողություններին, վերականգնել հավատը վաղվա օրվա նկատմամբ: Պայթյունից 20 կմ շառավղով սահմանազատված տարածքում մոտ 600 000 երեխա է ապրում, որոնք կարող են կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեբանական խնդիրներ ունենալ։

Կրթության և բարձրագույն կրթության նախարարության նախնական տվյալով, այս տարածքի դպրոցների 80%-ը տարբեր աստիճանի վնասներ են կրել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մյուս գործընկերների հետ, հրատապ կարգով, ռեսուրսներ են հավաքագրվել՝ գոնե հոկտեմբերին դպրոցները վերանորոգելու և վերաբացելու համար:

«Աղետների ժամանակ կրթությունը կարող է կենսական ուժ ունենալ այն երեխաների համար, որոնց կյանքը տակնուվրա է եղել՝ նրանց համար անվտանգ միջավայր ապահովելով և քաոսի մեջ «սովորականի» զգացում արթնացնելով»,- նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յոկո Մոկուոն։ «Ուստի, մենք շատ անհանգստացած ենք փլուզված դպրոցների պատճառով և այն հետևանքների, որ կարող են կրել երեխաները դրա արդյունքում»։

Պայթյունն էլ ավելի է դժվարացրել կորոնավիրուսի հետևանքով արդեն իսկ բարդացած դասապրոցեսի կազմակերպումը: Փլուզված տներից տեղափոխված ընտանիքների համար կրթական պարագաների և համացանցի հասանելիության խնդիրներ են ծագել, որոնք 2020/2021 ուս․ տարվա համար հրատապ լուծման կարիք ունեն: Սա ավելի է երկարացնում երեխաների՝ կրթությունից դուրս մնալու ժամանակահատվածը և, նույնիսկ, կրթությունը չշարունակելու վտանգ առաջացնում։ Պայթյունից տուժած և սոցիալական բարդ վիճակում գտնվող ընտանիքները, հիմնականում, բավարար միջոց չունեն երեխաներին դպրոց ուղարկելու համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ աշխատում է տուժած տարածքներում. դպրոցները վերանորոգվում և վերակահավորվում են, տրամադրվում են անվտանգության ուղեցույցներ, ուսուցիչները վերապատրաստվում են, որպեսզի կարողանան նաև հոգեբանական աջակցություն տրամադրել։ Համակարգվում է ուսուցիչների և երեխաների համար կրթական պարագաների և վաղ մանկական ուսումնառության փաթեթների մատակարարումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է նաև հեռավ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...