Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 23-09-2020՝ ժամը 23:11-ին

47877

43026

3909

942
Service
...
ARMDAILY.AM
11:24 16/09
ARMDAILY.AM

Այս պահին դիմակների կրելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և լարվածություն չկա. Արայիկ Հարությունյան

ArmDaily.am-ը հրավիրված ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք չեն պատրաստվում վերանայել 6-12 տարեկան աշակերտների դիմակների կրման որոշումը և ինչպես են վերաբերում դպրոցներում դիմավահանների կիրառմանը։
«Դիմակների առումով ես ասել եմ, որ հետևում ենք նախկինում պարետատան կողմից սահմանված, հիմա առողջապահության նախարարության կողմից սահմանած ցուցումներին։ Այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք և ասել ենք, որ ուղեցույցը ընթացս կարող է փոփոխությունների ենթարկվել։ Այս պահին դիմակների կրելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և լարվածությունուն չկա, ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել։ Հիմնական այն բողոքներն են, որոնք կան, որ երեխաների մոտ կարող են խնդիրներ առաջանալ առողջական, մենք ուղիղ աշխատում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Ես ուզում եմ մի բան ասել դիմակների հետ կապված։
Այս գործընթացում մեր երեխաների և աշակերտների գործոնը շահարկելու հետ կապված։ Այդ երեխաները՝ առաջինից մինչև 12-րդ դասարան, մեր ընտանիքներում, մեր գործընկերների, հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներն են և ես չգիտեմ, թե ինչ խելագարության աստիճանի կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նաախարարություն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում կամ առողջապահության նախարարությունը մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է մեր սերունդների առողջության վրա։ Ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ և սրան պետք է լրատվամիջոցներն էլ անդրադառնան, չգնան այդ տարաբնույթ ֆեյք էջերում ստեղծվող նյութերի, ֆեյք մասնագետների կողմից ստեղծվող նյութերի զոհը։ Մենք իհարկե, հետևելով այս ընթացքին, տեսնելով թե ինչ խնդիրներ են առաջանում, մենք փոփոխություններ կանենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, այս պահին չկա նման անհրաժեշտություն։ առողջապահության նախարարությունը, ելնելով ընդհանուր համավարակայյին իրավիճակից, ընդունել է նման որոշում, որ թույլ չտանք բռնկումներ և անհրաժշտություն չունենանք նորից դպրոցները փակելու։
Իմ անձնական դիտարկումները դպրոցում և կանոնների պահպանումը ցույց է տալիս, որ մենք ընդհանուր առմամբ ընկալվել ենք մեր ասելիքո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...