Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 27-09-2020՝ ժամը 03:35-ին

49072

43576

4548

948
Service
...
ARMENPRESS.AM
12:05 16/09
ARMENPRESS.AM

Եգիպտոսը՝ Մերձավոր Արևելքում ՀՀ նոր ինքնիշխան ռազմավարության մեկնակետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-15-ը կայացավ ՀՀ արտգործնախարարի առաջին պաշտոնական այցը Մերձավոր Արևելք, որը սկսվեց ՀՀ մերձավորարևելյան ավանդական գործընկերների շարքում առանձնահատուկ կարևորություն ունեցող Եգիպտոսից: Այցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Եգիպտոսի նախագահի, արտգործնախարարի, ԱՊԼ գլխավոր քարտուղարի, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների, Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի, ալ-Ազհարի գերագույն իմամի հետ՝ նոր լիցք հաղորդելով հայ-եգիպտական հարաբերություններին, որոնք 2010 թվականից Եգիպտոսում ընթացող «արաբական գարնան» զարգացումներից հետո զգալիորեն դանդաղել էին: Մինչդեռ Եգիպտոսի հետ բազմաշերտ հարաբերությունների խորացումը, այդ թվում` քաղաքական, տնտեսական, անվտանգության և այլ ոլորտներում բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից, և չափազանց կարևոր է արաբական աշխարհում, ինչպես նաև աֆրիկյան տարածաշրջանում Հայաստանի ձայնը լսելի դարձնելու տեսանկյունից:
Նախևառաջ պետք է փաստել, որ ՀՀ արտգործնախարարի այցն իրապես խորհրդանշական էր: Մերձավոր Արևելքում ՀՀ պետական շահերն առաջ մղելու, տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ քաղաքական երկխոսությունն ու համակողմանի համագործակցությունը ակտիվացնելու, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում ակտիվ ներգրավվելու, տարածաշրջանային զարգացումներից բխող սպառնալիքներին դիմագրավելու և հայ համայնքներին հուզող խնդիրների լուծումներ տալու նպատակով Հայաստանը հայտարարում է Մերձավոր Արևելքում ՀՀ նոր ինքնիշխան ռազմավարության մասին, որը խարսխված է անցյալ տարի դեսպանահավաքի ժամանակ ամրագրված արտաքին քաղաքական երեք կարևորագույն սկզբունքների՝ ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության վրա: Եվ այս տեսանկյունից Եգիպտոսի ընտրությունը պատահական չէր ինչպես հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների կարևորության, այնպես էլ տարածաշրջանում ընթացող զարգացումների տեսանկյունից:
Այցի արդյունքում հստակ ամրագրվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական համագործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամությունն ու քաղաքական հարաբերությունների ներուժը: Երկու երկրների միջև գործում է քաղաքական խորհրդակցությունների հարթակը, Միջկառավարական հանձնաժողովը, առաջիկայում նախատեսվում է Եգիպտոսի նախագահի այցը Հայաստան: Երկու երկրները հանդես են գալիս Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում կայունության պահպանման և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Հատկանշական է, որ Արևելյան Միջերկրականի զարգացումների համատեքստում  հայկական կողմը հայտարարեց Եգիպտոսին իր աջակցության մասին. անդրադարձ կատարվեց Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և ծավալապաշտական քաղաքականությանը, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Կարևոր է ամրագրել նաև, որ Հայաստանը հստակ արձանագրում է, որ իր հարաբերությունները Եգիպտոսի հետ որևէ կերպ պայմանավորված չեն որևէ երրորդ երկրով, այլ բխում են ՀՀ շահերից: Բազմակողմ համագործակցության առումով կարևորվեց միջազգային և տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության, ԱՊԼ-ի շրջանակներում փոխադարձ աջակցությունը։ Հայաստանը զգալի ջանքեր է գործադրում Եգիպտոս-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու հարցում: Հայաստանը, հանդիսանալով դիտորդ ԱՊԼ-ում և Աֆրիկյան միությունում, մեծապես հետաքրքրված է նաև այս ուղղությամբ համագործակցության խորացմամբ՝ դիտարկելով այս կազմակերպությունները որպես կարևոր հարթակ Հայաստանի շահերն առաջ մղելու տեսանկյունից:
ՀՀ արտգործնախարարի այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացմանը առնչվող հարցերը: Բանակցությունների արդյունքում որպես հեռանկարային ուղղություններ կողմերն առանձնացրին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և կրթության ոլորտները:
Հայաստանն ու Եգիպտոսը հայտարարում են նաև կրոնական և ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության պատրաստակամության մասին, ինչը կարող է նոր երանգ հաղորդել հայ-եգիպտական ավանդական համագործակցությանը:
Պետք է փաստել, որ Եգիպտոսի հետ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ քայլերն ակնհ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...