Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 23-09-2020՝ ժամը 23:23-ին

47877

43026

3909

942
A1PLUS.AM
12:08 16/09
A1PLUS.AM

Իշխանության ներսում Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն նրա համար, որ հեղափոխության առաջնորդներից մեկն է․ Անի Սամսոնյան

«Ես ցանկացած պաստառ կարող եմ ներս մտցնել, որևէ մեկն իրավունք չունի կանգնեցնել և գրաքննել՝ ինչ է գրված պաստառի վրա»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, ով պատմեց, թե սկզբում իր օգնականին թույլ չեն տվել պաստառով շենք մտնել, այնուհետև, երբ ինքը պաստառը իր հետ ներս է բերել, փորձել է տանել նաև նիստերի դահլիճ, թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ ներսում ակցիա իրականացնել չի կարող։
Սամսոնյանը ևս մեկ անգամ պնդեց՝ այդպես ցանկացել է իր բողոքն արտահայտել, մինչդեռ  խնդիր է առաջացրել պաստառի բովանդակությունը․
«Պաստառն ամբողջ օրվա ընթացքում կլինի նիստերի դահլիճում՝ որպես արտահայտությունը իմ բողոքի առ այն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա»։
Անի Սամսոնյանի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ամենաբնական պահանջն է հանրության կողմից․
«Մարդը երկու տարվա ընթացքում բացի գիտական, մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած ծաղրանքի,հեգնանքի, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումների,  բարեփոխումների իմիտացիայի, տնօրեններին ոչ իրավաչափ ճանապարհով հեռացնելու, Հանրապետական տնօրենների դեմ խտրական պայքար մղելու քայլերից՝ որպես ոլորտի պատասխանատու այլ բան չի արել»։
Բուհերում, ըստ Սամսոնյանի, քաոս է․
«Մարդիկ չեն կարող ռեկտոր ընտրել, քանի որ Արայիկ Հարությունյան նախարարը միջամտում է բուհերի ընտրություններին»։
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ իշխանութ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...