Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-10-2020՝ ժամը 09:35-ին

75523

50701

23665

1157
Service
...
ARMTIMES.COM
20:10 23/09
ARMTIMES.COM

Աղմկահարույց հետաքննությունից բացի «Դոսյե»-ում չհրապարակված տեղեկատվություն կա

ՀՀ ԱԱԾ-ն կամ որևէ այլ ուժային կառույց Հայաստանից դեռևս չի դիմել ռուսական «Դոսյե» կենտրոն՝ «Борода» из Еревана и мягкая сила Баку» հետաքննական հոդվածի շրջանակներում հավելյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին «Դոսյե» կենտրոնի մամուլի ծառայությունից:
Հարցին արդյո՞ք կենտրոնը տիրապետում է այլ՝ դեռևս չհրապարակված նյութերի և փաստաթղթերի, որոնք պատրաստ է տրամադրելու համապատասխան կառույցներին, եթե նրանց կողմից լինի նման պահանջ, «Դոսյե»-ից հայտնեցին, որ այո, կա չհրապարակված տեղեկատվություն, սակայն, այն տրամադրելու կամ չտրամադրելու հարցը իրենց կենտրոնում չի քննարկվել, քանի որ ոչ մեկ այդ խնդրանքով դեռ չի դիմել:
«Մենք կարծում ենք, որ նախ և առաջ համապատասխան ծառայությունները պետք է ընթացակարգային միջոցներ ձեռնարկեն տվյալ գործին առընչվող՝ ուսումնասիրելով արդեն հրապարակված նյութերը և փաստերը»,- հայտնեցին  «Դոսյե» կենտրոնի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնը հրապարակեց հետաքննական հոդված, որում նշված էին այն անձանց անունները, որոնք ըստ հրապարակման՝ աշխատում են որպես Կրեմլի գործակալներ՝ սպասարկելով Ռուսաստանի շահերը Հայաստանում և Վրաստանում: Հոդվածում մի շարք այլ անձանց թվում հիշատակվում են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանի անունները, որոնց անձնագրերի պատճեն... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...