Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-02-2021՝ ժամը 14:35-ին

171227

162984

5064

3179
Service
...
ARAVOT.AM
11:35 23/02
ARAVOT.AM

«Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում». Արա Այվազյան

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հրավիրված էր արտգործնախարար Արա Այվազյանը: Լրատվամիջոցների համար բաց էր հանդիպման միայն առաջին մասը, հետո նիստն անցկացվեց դռնփակ՝ քննարկելու գերիների, Քարվաճառի հետ կապված եւ այլ հարցեր:

Նախարարն ասաց, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Նա կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության գործիքը, ասաց, որ պետք է կարողանան համադրել իրենց աշխատանքը. «44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի եւ ազդեցությունների վերադասավորում: Այս գործընթացը դեռեւս ամբողջովին չի բյուրեղացել եւ դեռեւս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին եւ մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության պահպանման, հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առաջնային դերակատարում է ստանձնել ՌԴ-ն: Ակնհայտորեն ավելացել են նաեւ Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում: Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության պահպանումը եղել է եւ մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունը: Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները եւ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախեւառաջ պետք է ձեւավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռեւս նկատելի չեն:... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...