Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 11-04-2021՝ ժամը 08:59-ին

202167

181180

17267

3720
Service
...
ARMTIMES.COM
12:17 23/02
ARMTIMES.COM

Ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ, ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարությունում. ԱԳ նախարար

44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում: Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Այս գործընթացը դեռևս ամբողջովին չի բյուրեղացել, և դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: Այնուհանդերձ կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»:
Նախարարի խոսքով՝ տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: «Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները, Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջնակետը»:
Այվազյանն ասաց, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախևառաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: «Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ: Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը»:
Նա ընդգծեց, որ տարածաշրջանում ակնկալում են տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը: «Եվրասիական տարածաշրջանի վրա վստահաբար կազդի մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորատային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում: Հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հունվարի 11-ի հանդիպման արդյունքով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 3 պետությունների փոխվարչապետերի համատեղ համանախագահությամբ»:
Նախարարի խոսքով՝ ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարության մեջ, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների: «Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, տնտեսական ներուժի բացահայտման և արդյունավետ իրացմանը: Արդյունքում մինչև 2020 թվական չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը»:
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել Եվրասիական տնտեսական միության ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորատային հաղորդակցության խափանումներով, Միության անդամ որոշ երկրներ քաղաքացիների մուտքի արգելքով: «2020 թվականի հունվարից նոյեմբերի ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 միլիարդ ԱՄՆ դոլար: Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս  3.9 տոկոսով: Միևնույն ժամանակ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020 թվականի նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2.03 միլիարդ ԱՄՆ դոլար»... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...