Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 13-04-2021՝ ժամը 07:47-ին

203327

182836

16738

3753
Service
...
AZATUTYUN.AM
13:47 23/02
AZATUTYUN.AM

Ըստ դատախազության, տնտեսական բնույթի հանցագործությունների գծով 2020-ին վերականգնվել է 12 մլրդ դրամ վնասից 2 մլրդը

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, 2020-ին տնտեսական բնույթի հանցագործությունների թիվը նվազել է:

Դատախազությունը նշում է, որ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է 2019-ի համեմատ (931): 2020-ին վարությում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ: Այս ցուցանիշը 2019-ի համեմատ նվազ է 155-ով:

Չնայած դրան, ըստ դատախազության, տնտեսական բնույթի գործերի առումով նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը չի նվազել։

«Նախորդ տարվանից 2021թ.-ին է փոխանցվել շուրջ 23 տոկոսով ավելի անավարտ քրեական գործի վարույթ, քան 2019-ից 2020թ. տեղափոխվածները: Բացի այդ, չնայած վարույթում քննված գործերի քանակական նվազմանը, 2020թ.-ին նախորդող տարվա համեմատությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16-ով ավելի քրեական գործ, իսկ դատարանում քննվել և ավարտվել է գրեթե նույնքան գործ, որքան նախորդող տարվա ընթացքում: Վերջիններիս արդյունքում դատապարվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման», - ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է՝ քրեական գործերի նյութերի ընթացիկ վերլուծությունները վկայում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերով շատ դեպքերում քննության առարկա են միևնույն սխեմայով կատարված նույնաբնույթ հանրորեն վտանգավոր արարքներ:

2020-ի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում ավարտված վարույթներով, ինչպես նաև տարվա ընթացիկ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ դրամը, ասված է հաղորդագրությունում:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով, ինչպես դատախազությունն է նշում, 2020-ի ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 13,5 մլրդ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:

Բացի այդ, հարուցված քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, նախաքննական մարմինների առջև խնդիր է դրվել հարցումներ ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, ուսումնասիրության առարկա դարձնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հրապարակային հայտարարագրերը և, ձեռք բերված ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
00:12 13/04
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...