Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 03-03-2021՝ ժամը 18:35-ին

172816

163906

5708

3202
Service
...
AYSOR.AM
14:12 23/02
AYSOR.AM

Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին (Փաստինֆո)

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հակոբ Ենոքյանից։

Փաստաբանը տեղեկացրեց, որ ՄԻՊ-ին դիմել են Արա Սաղաթելյանի ձերբակալման օրը՝ ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրելով հակաիրավական գործընթացի վրա: ՄԻՊ-ի գրասենյակից այցելել են ՁՊՎ, տեսակցել Արա Սաղաթելյանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են, ապա նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանն ու քաղաքացի Մհեր Ավագյանն ազատ են արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի քննիչների միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Ի դեպ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել նաև Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ Պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա տվել։

Նկատենք, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։

2020 թվականի պատերազմի առաջին օրերից ևս գտնվել է Արցախում և աջակցել միջազգային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը՝ թուրքադրբեջանական տանդեմի հարձակման մանրամասները լուսաբանելիս։ Եվ հենց այդ օրերին, երբ իշխանությունները պատրաստվում էին կապիտուլյացիայի ակտն ստորագրել, 2020 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանական քարոզիչները նրա դեմ սկսեցին սև քարոզչություն իրականացնել՝ զրպարտող բնույթի տեղեկություններ տարածելով։ Դրանք շատ արագ հերքվեցին, հարուցվեցին դատական գործեր, սակայն Նիկոլ Փաշինյանը խրախուսեց Արա Սաղաթելյանին զրպարտելու գործում առանձնակի ակտիվ դերակատարություն ցուցաբերած «ֆեյքերի ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...