Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-04-2021՝ ժամը 23:11-ին

202167

181180

17267

3720
Service
...
NEWS.AM
15:06 23/02
NEWS.AM

Արդարադատության մատչելիությունը սահմանափակող նախագիծը պետք է չընդունել. Հայտարարություն

Արդարադատության մատչելիությունը սահմանափակող նախագիծը պետք է չընդունել: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է.

«2021 թ․ փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 13 նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գործող դրույքաչափերը միջինում ավելացնել մինչեւ չորս անգամ։  Դրույքաչափերի ավելացումը, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն փաստարկներով, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցում են դատարանի կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները, գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը եւ դատարանները անհիմն ծանրաբեռնված են։

Համեմատած գործող կարգավորումների՝  դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների, սնանկության դիմումների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացվել են այնչափ, որ կասկածի տակ է դնում դատական պաշտպանության, արդար դատաքննության եւ դատարանի մատչելիության իրավունքների արժեքաբանական նշանակությունը։

Այսպես՝ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է պետական տուրքի չափ՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից, այսինքն՝ գործող կարգավորման համեմատ նվազագույն չափը ավելացվել է 4 անգամ, ինչը, մեր կարծիքով,  խոչընդոտ է հանդիսանում փոքր դրամական հայցապահանջներով հայցադիմումների ներկայացման համար եւ հետապնդում է նշված հայցապահանջներից «ազատման» նպատակ։ Ոչ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի վճարման պարտավորություն, ինչը, գործող կարգավորման համեմատ, ավելացվել է շուրջ 5 անգամ։ Նման ավելացումներ նախատեսվել է նաեւ վերադաս դատարաններ ներկայացվող բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերի նկատմամբ։ Վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի ինքնուրույն դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ։ Ստացվում է, որ համեմատած նախկին կարգավորման, եթե անձը ձեռնամուխ էր լինում երեք ատյաններում իր իրավունքների դատական պաշտպանությանը՝ դրամական պահանջ ներկայացնող հայցապահանջով, ապա պարտավոր էր վճարել հայցապահանջի ընդամենը 8 տոկոսը, իսկ ներկայիս կարգավորումների դեպքում՝ 12 տոկոսը, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար` բազային տուրքի տասնապատիկի փոխարեն 30-ապատիկը։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաեւ՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը եւ թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը (10 հուլիսի 2018 թվականի ՍԴՈ-1423):

Դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքի չափը ուղղակի կախվածության մեջ է գտնվում արդար դատաքննության իրավունքի տարր համարվող դատարանի մատչելիության սահմանադրաիրավական սկզբունքից, որի հաշվառմամբ պետական տուրքի չափազանց բարձր շեմը դիտարկվում է որպես «գործնական հնարավորության բացակայություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին», վերածվում է իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի, խաթարում է արդար դատաքննության իրավունքի բուն էությունը եւ  կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության սկզբունքի խախտման։ Ավելին՝ այն իրենից ներկայացնում է պայման, որը ոչ թե՝ ստորադասվում, այլ գերակայում է դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքների նկատմամբ։

Բացասական ենք գնահատում Նախագծով սահմանված պետական տուրքի բարձր դրույքաչափերի նախատեսումը այն հիմնավորմամբ, որ  պետական տուրքի բարձր դրույքաչափերը, ինչպես նաեւ պետական տուրքի նվազագույն սահմանաչափերի ավելացումը խախտում են արդարադատության մատչելիության իրավունքը, հետապնդում են դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ եւ դատական պաշտպանության իրավունքը դարձնում ֆինանսապես «անհասանելի»։

Հայտնում ենք, որ Նախագծի՝ արդարադատության մատչելիության իրավունքին խնդրահարույց լինելու վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել նաեւ ներքոնշյալ պետական մարմինները․

Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական  փորձաքննության բաժին․ «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները, կարծում ենք, նպատակահարմար է պետական տուրքի դրույքաչափերի աստիճանաբար աճող մեխանիզմ սահմանել»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (06.07.2020թ. թիվ ՍՊ//18456-2020 գրություն)․ «Նախագիծը կարող է խնդրահարույց լինել նաեւ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի տարր հանդիսացող արդարադատության մատչելիության սկզբունքի ապահովման տեսանկյունից, ինչպես նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ հստակ նշված չէ, թե դատարան ներկայացվող հայցերի եւ (կամ) բողոքների համար զգալիորեն բարձր պետական տուրքի չափ սահմանելը ինչով է հետագայում նպաստելու դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը»:

Գլխավոր դատախազությունը (10.07.2020թ. թիվ 04/20/16862-2020 գրություն)․ «Պետական տուրքը չպետք է բարձրանա այնքան, որ արդյունքում ոչ համաչափ սահմանափակվի կամ որոշ դեպքերում նույնիսկ արգելափակվի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդի... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...