Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 11-04-2021՝ ժամը 07:59-ին

202167

181180

17267

3720
Service
...
NEWS.AM
14:51 23/02
NEWS.AM

ԱՄՆ դեսպանատուն. Վրաստանը հետ քայլ արեց ժողովրդավարությունից` ձերբակալելով Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդին

Վրաստանը հետ քայլ արեց Եվրատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ժողովրդավարական ուղու վրա` ձերբակալելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Վրաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ դեսպանատունը խիստ անհանգստացած է այսօր առավոտյան կառավարութան` գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ձերբակալման որոշման կապակցությամբ: Մենք ցավում ենք, որ զսպվածության եւ երկխոսության կոչերն ԱՄՆ-ի եւ այլ միջազգային գործընկերների կողմից անտեսվեցին: Մենք մտահոգված ենք իշխանությունների` պառակտում առաջացնող հռետորաբանության կապակցությամբ: Վրաստանը հետ քայլ արեց եվրատլանտյան ընտանիքին անդամակցող երկրների ժողովրդավարական ուղու վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Մելիային ձերբակալեցին երեքշաբթի առավոտյան: Նա փետրվարի 16-ից գտնվում էր Թբիլիսիում` կուսակցության գրասենյակում: Օպերացիան իրականացվեց Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, որը փետրվարի 17-ին որոշում էր կայացրել կալանքի տակ վերադարձնել քաղաքական գործչին` 2019-ի հունիսին կայացած հանրահավաքին անկարգությունների գործով 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գրավը չվճարելու համար: Ընդդիմությունը կատարվածը քաղաքական հետապնդում, բռնապետության հաստատում է անվանել եւ կոչ է արել աջակիցներին ցույցերի դուրս գալ:

Մելիային ձերբակալելու դատարանի որոշումը քաղաքական ճգնաժամ է առաջացրել երկրում. փետրվարի 18-ին գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այդ օրը ոստիկանությունն առաջին անգամ եկավ  Մելիային ձերբակալելու, ով փետրվարի 16-ից գտնվում էր կուսակցության գրասենյակում, սակայն «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները նրանց շենք չէին չթողեցին:

2020 թվականի դեկտեմբերին «Միացյալ ազգային շարժումը» գլխավորած Մելիայի դեմ քրեական գործը հարուցվել էր 2019-ի հունիսին: Նա մեղադրվում է 2019-ի հունիսի 20-ին եւ 21-ին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման եւ մասնակցության մեջ, որոնք ավարտվեցին խորհրդարան... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...