Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 13-04-2021՝ ժամը 07:59-ին

203327

182836

16738

3753
1LURER.AM
20:03 23/02
1LURER.AM

Վարչապետը ծանոթացել է ՇՄ նախարարության ծրագրերին

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը՝ գերակա ուղղություն: երկու շաբաթ է մեկնարկել է 1903.5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող մոտ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը: Ապամոնտաժվել և տարածքից հեռացվել է 3 տասնյակ քանդման ենթակա կառույց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարությունում ծանոթացել է գերատեսչության կատարած աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Այս տարի արձանագրվել է Սևանա լճի ջրի մակարդակի վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը: Վարչապետը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և ջրի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերի արդյունավետության առումով, կարևոր է համարել առկա և կանխատեսումների հիման վրա ձևավորվող տվյալների թվայնացումը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով, և պետք է ուղիղ ասել, որ մարդու, քաղաքակրթական ցանկացած գործունեություն, ինչ-որ իմաստով, հակաբնապահպանական երևույթ է: Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է, և այդ բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին հետևելն է: Ամփոփելով սիգի արդյունագործական պիլոտային ծրագրի առաջին փուլը՝ վարչապետին ներկայացրել են արդյունքները՝ արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-80 տոկոս կրճատում: 2020 թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 1-ը՝ որսի արգելքի մեկնարկը, մոտ 265 շահառու քվոտավորված և օրինական կերպով որսացել է մոտ 205 տ սիգ: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապօրինի ձկնորսության դեպքերի կրճատման նշաձողի բարձրացում: Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ: Վարչապետի խոսքով՝ կարևոր է լուրջ մարտահրավերներին ճիշտ դիմակայելը:

Նիկոլ Փաշինյան - Բայց, մյուս կողմից՝ չենք կարող, այսպես ասած, տնտեսական, քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել: Ես հասկանում եմ, որ իմ բերած օրինակները երբեմն շատ սուր են, շատ գրոտեսկային են, բայց այս շենքը, որտեղ հիմա մենք նստած ենք, որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ կառուցվելու, պլանավորման փուլից սկսած մինչև հիմա, որ կանգնած է: Ի վերջո, չմոռանանք, որ այստեղ ինչ-որ ժամանակ եղել է կուսական բնություն, և չմոռանանք, որ այն քարը, որը դուրս է բերվել հանքերից, կորզվել է բնությունից, շինանյութերը և ամեն ինչը, խողովակները, փայտը՝ ամեն ինչը կորզվել է բնությունից: Բայց այս պրիմիտիվ արձանագրումները շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ ճիշտ դիրքավորել բնության նկատմամբ՝ հասկանալով, որ կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել:

Անտառների պահպանման, վերականգնման հարցում վարչապետին տեղեկացրել են՝ 2 անտառտնտեսությունում փորձնական տնտեսվարման ինքնաբավ մոդել է ներդրվում, որը ենթադրում է փայտանյութի, շինանյութի և անտառանյութի արդյունագործական-տնտեսական բաղադրիչի իրագործում բացառապես «Հայանտառի» միջոցներով: Ոլորտում ուռճացված աշխատեղերի կրճատման, ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
00:12 13/04
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...