Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 13-04-2021՝ ժամը 07:59-ին

203327

182836

16738

3753
Service
...
TERT.AM
10:11 28/02
TERT.AM

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկության դեմ հանցագործությունների մի ամբողջ շարքի․ միջազգային հանրությանը կոչ ենք անում պարտադրել Ադրբեջանին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1988-1991 թթ., ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը, էթնիկ զտումները և զանգվածային սպանությունները փոխարինվեցին 1991-1994, 2016 և 2020 թվականներին Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ զինված ագրեսիաների ընթացքում կատարված պատերազմական հանցագործություններով:

1988 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության արդյունքում հազարավոր հայեր սպանվել են, տասնյակ հազարները՝ հաշմանդամ դարձել, հարյուր հազարները՝ բռնի տեղահանվել և հայրենազրկվել:

Անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցնում էին ագրեսիայի ուժեղացմանը և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների ծավալների ընդլայնմանը: Ադբեջանի իշխանությունների կողմից իրենց հասարակությունում ձևավորվող մարդատյաց մթնոլորտը ստեղծել է մի իրավիճակ, որում ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ծաղրելը, տանջելը և սպանելը Ադրբեջանում ընկալվում են որպես նորմալ և ընդօրինակման արժանի արարք: 2020 թ. աշնանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում անազատությա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
00:12 13/04
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...