Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 15:35-ին

207103

186200

17068

3835
Service
...
NEWS.AM
16:57 28/02
NEWS.AM

Հեռու մնացեք իրականությունը նենգափոխող դավաճան իշխանությունից. Ռուբեն Գևորգյանի կոչը ազատամարտիկներին

Երդվյալ Ազատամարտիկների Միության հիմնադիր - հրամանատար՝ Ռուբեն Գևորգյանը կոչ է հղել ազատամարտիկներին, որում ասվում է:

«Ողջ հայ Ժողովուրդը պիտի գիտակցի, որ հայրենի հողի համար մղվող պայքարն ու ժողովրդի հավաքական լինելու փաստն է, որը պիտի հանդիսանա երկրի անվտանգության և մեր ժողովրդի համար խաղաղ կյանքի բարձրագույն դրսևորում։

Երկիրը պահելու համար ամենահուսալի ուժը մենք պիտի լինենք՝ ողջ հայ ժողովուրդը, հայրենիքի համար մաքառող մարդը, զինվորն ու ազատամարտիկը, ովքեր ծնվել և ապրում են արյան գաղափարի ներքո և կյանքի են կոչվել նվիրվելով մեր հայրենիքին։

Մենք՝ հայրենի երկրի համար արյուն թափածներս, կամավորները, ազատամարտիկն ու զինվորը, այսօր՝ երկրի այս վճռական պահին, առավել մտահոգվելու խնդիր ունենք, քան երբևիցե։

Այսօրվա ժամանակն է դառը և այս դառը ու դավաճանվող իրավիճակից փրկել է պետք երկիրը։

Վերջապես այս թուրքական հավը իր դասալիք դավաճաններով չհասկացան, որ պատերազմող մեր երկրում գոյություն ունի իրավունք ունենալու խնդիր և տվյալ տեսակին համապատասխան իր իրավունքի դաշտը և նրանցից ոչ մեկին տրված չէր իրենց անիմաստ գոյությամբ թաթախվեին այդ արյամբ իմաստավորված իմաստության մեջ, որի մեջ ոչ իրենց արյան կաթիլը կար և ոչ էլ իրենց պապերինը։

Դու հոգի չունես, դավաճան սրիկա, քո ստերը ամբողջապես քայքայել են քեզ, կատարածդ դավաճանությունը հանցագործ ակտ է հայ ազգի նկատմամբ, գործածդ չարագործությունները այնքան մեծ են, որ անգամ սարսափում ես երազումդ քեզ անկենդան տեսնել դագաղում։

Դու անգամ չես ցնցվում քո խղճի դատի առաջ, քանի որ քեզ պատել ես անպատվության ու անամոթության մեջ։ Քանի դեռ կաս, մեր զոհված, կորած ու գերեվարված տղերքի ուրվականները կրկնակող հետևելու են քեզ։

Ազգիս պատիվը և հայ տեսակը դարձրիր դավաճանված մի դառը լեղի և ցրիվ տվիր աշխարհի վրա։ Նիկո՛լ, ա՛յ դավաճան սուկա, դու ինչ գիտես, որ ազգի պատիվը դա վճիռ է և կյանքից էլ թանկ է հայրենիքին նվիրված ամենքի համար։ Ստոր արարած, հայրենիքի համար գործած դավաճանությունդ պատմության բոլոր ժամանակներում մնալու է դաջված սերունդներիդ վրա։

Ինչևէ, ուզում եմ կոչ անել իմ ազատամարտիկ բոլոր եղբայրներին, ովքեր ապրում են արյան գաղափարով, պիտի քաջ գիտակցեք, որ արյունը նպատակով, առաքինությամբ ու բարձր գաղափարներով է մարդուն վսեմացնում։ Եկեք այս պահին էլ գործեք արյան գաղափարի ներքո և հեռու մնացեք փաստն ու ճշմարտությունը իրար խառնող, օրենքն ու իրականությունը նենգափոխող դավաճան իշխանությունից։

Այսօր հարկավոր է արժևորված մնալ մեր տեսակի մեջ և անկախ մանր-մունր կարիքներից, հավատարիմ է պետք մնալ մաքուր հայի արյան իմաստությանը։ Ի վերջո ազատամարտիկի կերպարը հայրենի հողին արյամբ ամրագրված կերպար է և կոչ եմ անում բոլորիդ մնալ ձեր այս կերպարում։ Լինել հայրենի հողը ծախող դավաճանի հրաժարականը պահանջող ժողովրդի և մեր բանակի կողքին, որը երկրի վճռական պահին հայտարարեց իր դիրքորոշումը վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանի հրաժարականի պահանջով։

Սիրելի ազատամարտիկ եղբայրներ, մեր եղբայրների դին դեռ հող չի դարձել, դաշտերը կարմիր են մեր եղբայրների թափված այունով և բոլորիս վրայից դեռ վառոդի հոտն է գալիս ու նման պարագայում չհամախմբվել դավաճան Նիկոլի հրաժարականը պահանջող ժողովրդի կողքին՝ կնշանակի, որ դուք էլ խրախուսում եք դավաճանի գործունեությանը և ոտնատակ եք տալիս Եռաբլուրում հանգչող սուրբ ոգիներին։

Այսօր ողջ հայ ժողովրդով և երկրի բոլոր ազատամարտիկ եղբայրներով պիտի մի բռունցք դառնանք և ըմբոստանանք այս դավաճան և թուրքամետ իշխանությանը երկրի կառավարման պաշտոններից վռնդելու գործում, այ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...