Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 16:11-ին

207103

186200

17068

3835
168.AM
15:30 28/02
168.AM

«Օնիկ Գասպարյանի քայլերը լրջորեն տրամաբանված են». Հայկազ Բաղմանյանը միանում է Գլխավոր շտաբի պահանջին

ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը միանում է ԳՇ գեներալների, սպաների, Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հայտարարությանը:
Գեներալն այս մասին անձամբ ասաց 168.am-ի հետ զրույցում:
«Չեմ կարծում, որ Զինված ուժերն այդ հայտարարությունն անելով խորը չեն մտածել: Կարծում եմ` լուրջ որոշում են ընդունել և ես դրան միանում եմ, աջակցում եմ: Երկրի պարտված ղեկավարը չի կարող մնալ իր տեղում, նա դեռ նոյեմբերի 10-ին պիտի իր հրաժարականը ներկայացներ: Հիմա էլ ուզում է Մարտի մեկ անի, ինչպես դա արեց 2008-ին. կրակոցներ, մեքենաների վառել և այլն: Ինձ թվում է` 2008-ի ձայնագրությունները կան, թե ոնց էին ուրախանում, որ կրակոցները սկսվել են»,- նշեց գեներալ Բաղմանյանը:
Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությամբ փաստորեն բանակը խառնվում է ներքաղաքական գործընթացներին` գեներալը չհամաձայնեց:
«Բանակը չի խառնվում քաղաքական գործերին, երկրի անվտանգության խնդիր է: Դուք պատկերացրեք` 7 շրջան է հանձնվել, դրանից բացի հանձնվել է նաև Հադրութը, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա եթե ճիշտ որոշումներ չի կայացվում, բանակի ղեկավարությունն ինչի համար է, որ ապահովի երկրի անվտանգությունը: Ոչ մի հրամանատար իրավունք չունի երկրի անվտանգությանը սպառնացող, երկիրը կործանման տանող որևէ հրաման կատարի: ԳՇ-ի տրված բոլոր հրամաններն անվտանգության ապահովման խնդիր են լուծում: Դրա համար էլ մարդիկ հայտնում են իրենց կարծիքը»,- շեշտեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը:
Հայկազ Բաղմանյանը կարծում է, որ և՛ Ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն իրենց ղեկավարների հետ միասին այնքան կամքի ուժ կունենան, որ Նիկոլ Փաշինյանի հրամանները չեն կատարի: Ավելին, նա վստահ է, որ կան մարդիկ այս կառույցներում, որ չեն կատարում Փաշինյանի հրամանները, նրանց քանակը շատանալու է... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...