Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 15:23-ին

207103

186200

17068

3835
Service
...
TERT.AM
15:37 28/02
TERT.AM

Առնվազն 6 մարդ է զոհվել Մյանմարում տեղի ունեցած բախումների հետևանքով

Առնվազն 6 մարդ է զոհվել կիրակի օրը Մյանմարի մի քանի քաղաքներում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Իրավանդի» պորտալին:

Ցույցերին չմասնակցող մեկ մարդ սպանվել է Մանդալայ քաղաքում` պատահական գնդակից: Թերթը գրում է, որ տղամարդը մոտոցիկլետ էր վարում քաղաքի այն տարածքում, որտեղ բողոքի ակցիան էր տեղի ունենում, երբ ոստիկանությունը ռետինե և մարտական փամփուշտները օդ արձակելով փորձում էր կասեցնել ցուցարարների շարասյան առաջընթացը: Փամփուշտը անդրադարձով դիպչել է մոտոցիկլիստի գլխին:

Երկու ցուցարար սպանվել է Բագո քաղաքում, որտեղ, բացի սպանվածներից, բողոքի ցույցը ցրելու ոստիկանության գործողության ընթացքում վիրավորվել և տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել ևս 15 մարդ, ասված է հաղորդագրության մեջ:

Մյանմարի ամենամեծ քաղաքում և երկրի նախկին մայրաքաղաք Յանգոնում զանգվածային փողոցային գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից առնվազն 3 ցուցարար է սպանվել:

Զինվորականները Մյանմարում իշխանության են եկել այն բանից հետո, երբ նախորդ ընտրական հանձնաժողովը և Ազգային ժողովրդավարական լիգա կուսակցության կառավարությունը մերժել... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...