Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-05-2021՝ ժամը 14:47-ին

219270

204578

10458

4234
Service
Card image cap
PANORAMA.AM
17:32 28/02
PANORAMA.AM

Մարուքյան. Իշխանությունը փոխանակ փորձի ճգնաժամի հանգուցալուծումը տա, ոմանք հայտարարում են՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա,  հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն:

Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն:

Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»։
Է. Մարուքյանն այսպես արձագանցել է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի գրառմանը։
«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով  վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին:
Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունու... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...