«Ժամանակի կորուստ», «սարսափելի ֆիլմ». Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին` Թոմ Հարդիի մասնակցությամբ կենսագրական նոր ֆիլմը (լուսանկարներ)
Փետրվարի վերջին Netflix հարթակը Միացյալ Թագավորության իր օգտատերերի համար հասանելի է դարձրել «Կապոնե» (ամերիկացի հայտնի գանգստեր Ալ Կապոնե,-խմբ.) ինքնակենսագրական ֆիլմը, որի գլխավոր դերակատարն անգլիացի հայտնի դերասան Թոմ Հարդին է, փոխանցում է Daily Mail-ը, նշելով՝ այն հեռուստադիտողների գովեստին չի արժանացել:
Լրատվամիջոցը գրում է՝ իրականում երկրպագուներն այնքան էլ չեն տպավորվել ֆիլմով, շատերն այն անվանել են «ժամանակի կորուստ» և քննադատել այն՝ շեշտելով, որ ուղղակի «սարսափելի» ֆիլմ է:
Մասնավորապես, ինքնակենսագրականի որոշ դրվագներում երևում է, թե ինչպես է Կապոնեին մարմնավորող Թոմն իր վրա կեղտոտելուց հետո մեծահասակների տակդիրներ կրում։ Ֆիլմում անդրադարձ է կատարվում, թե ինչպես է Կապոնեի մոտ 1938 թ.-ին ախտորոշվել էր նեյրոֆիֆիլիս՝ գլխուղեղի սիֆիլիս, որը վնասել էր նրա մտավոր ունակությունները։ Շատերի խոսքով՝ նա այդ ժամանակ 12 տարեկան երեխայի մտածելակերպ է ունեցել: Հենց նման տեսարանների առկայությունն էլ հեռուստադիտողների դժգոհության պատճառներից մեկն է դարձել։
Բացի այդ, օգտատերերը նշել են, որ ֆիլմում պատմությունն ամբողջությամբ այլ տեսանկյունից է ներկայացված։
Հիշեցնենք՝ ամերիկացի գանգստեր Ալ Կապոն...