Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-04-2021՝ ժամը 22:23-ին

202167

181180

17267

3720
Service
...
TERT.AM
16:54 03/03
TERT.AM

Տեսնելով, թե այս երկուսուկես տարվա ընթացքում ոնց է կառավարում Նիկոլ Փաշինյանը, համոզված եմ, որ նախագահի վրա ճնշումներ եղել են. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Ես չեմ լսել որևիցե իրավաբանի, որը պնդի, որ ԳՇ պետի հեռացման  հրամանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ շտաբի պետն ընտրվում է որոշակի ժամանակահատվածով և այդ ընթացքում նրան ոչ մեկ չի կարող հանել, եթե, իհարկե, քրեական հանցագործություն չի կատարվել, օրենքի մեջ գրված է, որ այդ ժամկետը 5 տարի է. այսօր Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Հարցին, թե իր կարծիքով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ է, Մանուկյանը պատասխանեց. «Տեսնելով, թե այս երկուսուկես տարվա ընթացքում, ոնց է կառավարում Նիկոլ Փաշինյանը, ես համոզված եմ, որ ճնշումներ եղել են, բայց ես ինֆորմացիա չունեմ, դա իմ համոզմունքն է»:

Հարցին, թե իր համար սպասելի՞ էր Արմեն Սարգսյանի որոշումը, Մանուկյանը պատասխանեց. «Տպավորություն ստացա, որ ինքը և՛ մտահոգված է օրենքի կատարումով, և՛ մտահոգված էր, որ իր ստորագրած փաստաթուղթն ի՞նչ բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության մեջ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ բոլորն էլ ցանկություն ունեն, որպեսզի Հայաստանի հարցերը լուծեն առանց մեծ բորբոքվածությունների»:

Ի պատասխան հարցի, Նիկոլ Փաշինյանը խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու և սահմանադրական փոփոխություններ անցկացնելու և կիսանախագահական համակարգի անցնելու մասին, Մանուկյանն ասաց, որ սահմանադրական և օրենքների փոփոխություններ միշտ էլ կարելի է անել, միգուցե և պետք է անել։

«Փաշինյանն ուզում է, որ ընտրությունները լինեն իր օրոք, ոնց որ հրապարակում 15 հազար մարդ հավաքեց բերեց տարբեր շրջաններից, որոնք աշխատանք ունեն և վախենում են աշխատանքը կորցնել, ինչպես անցկացրեց պատերազմը, այդ նույն ձևով էլ ուզում է անցկացնել ընտրությունները և վերջում ասել, որ ժողովուրդը ինձ ընտրեց: Դա է պատճառը, որ մենք ինքներս կողմ լինելով ընտրություններին՝ առաջարկում ենք մեր սցենարը՝ հրաժարական, ժամանակավոր կառավարություն մոտավորապես մեկ տարի, որից հետո ընտրություններ»:

Դիտ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...