Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-04-2021՝ ժամը 23:59-ին

202167

181180

17267

3720
Service
...
ARMENPRESS.AM
16:58 03/03
ARMENPRESS.AM

Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե IDEX-2021 ցուցահանդեսում հայկական տաղավարը դատարկ է եղել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե Աբու Դաբիում անցկացված  IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների  տաղավարը դատարկ է եղել. ներկայացված են եղել 14 ընկերություններ՝ իրենց պրոդուկտներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանի հարցին:
«Մենք հայկական միասնական տաղավարով ենք հանդես եկել, որի շրջանակներում 14 ընկերություններ են հանդես եկել, նրանք բոլորը պատրաստված են եղել՝ թե իրենց ընկերությունների մասնագիտական ներկայացմամբ, թե պրոդուկտների և ծառայությունների ներկայացմամբ: Տեղում մեծ ծավալի աշխատանք է տարվել՝ Ռազմաարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների, նաև նախարարության աշխատակիցների հետ միասին»,-ասաց նախարարը:
Նրա վստահեցմամբ՝ հայկական տաղավարը, ըստ տարբեր գնահատականների, ամենագեղեցիկներից է եղել: Էքսպոնատները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվողների միայն մի մասն են եղել: «Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս, պրոդուկտի տեսքն են ներկայացնում հենց ցուցահանդեսի տաղավարներում: Որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է եղել, ես կարծում եմ, որ այսպիսի որակումներից պետք է խուսափենք, որովհետև ըստ էության ցուցահանդեսի մասնակցության բովանդակային մասն ապահովում են թե ընկերությունները՝ իրենց գիտելիքներով և թե այն մասնագետները, որոնք նոր շուկաներ են փնտրում և գտնում: Նմանատիպ բազմաթիվ պայմանավորվածություններ, նաև հրավերներ կան»,-ասաց Արշակյանը:
Ա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...