Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-04-2021՝ ժամը 23:11-ին

202167

181180

17267

3720
Service
...
1IN.AM
16:55 03/03
1IN.AM

ՀՀ նախագահին համոզում էինք ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մանրամասներ է հաղորդել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մարտի 3-ին կայացած հանդիպումից: Lրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված խնդիրը:

«Մենք իրեն (նախագահին-հեղ.) համոզում էինք, որ տրամաբանության շրջանակներում, եթե դու ասում ես, որ (հրամանագրի նախագիծը-հեղ.) չի համապատասխանում Սահմանադրությանը, վերին ատյանը, որը կարող է որոշել համապատասխանում է, թե ոչ` Սահմանադրական դատարանն է: Հետևաբար` պետք է ուղարկել Սահմանադրական դատարան»,- ասաց Մանուկյանը:

Հարցին` թե ինչ եզրահանգման եկան նախագահի հետ այսօրվա հանդիպումից, Մանուկյանը պատասխանեց, որ դա կիմանան արդյունքից:

«Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 2-ին խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը չստորագրելու դիրքորոշումը և հանդիպում պահանջել նրա հետ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ առաջնորդվելով Սահմանադրությա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...