«Մի անհանգստացեք, պատասխանը կլինի». ՌԴ ԱԳՆ-ն սկսել է ԱՄՆ պատժամիջոցների դեմ պատասխան մշակել
Ռուսաստանն արդեն աշխատում է ԱՄՆ կողմից սահմանված վերջին պատժամիջոցներին հակադարձելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «Կոմմերսանտ» պարբերականը:
«Այդ հարցում հանգիստ եղեք: Պետք չէ անհանգստանալ, և պատասխանը կլինի, այն արդեն մշակվում է: Մի անհանգստացեք»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Նշենք, որ մարտի 2-ին Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են կիրառել ՌԴ-ի դեմ ՝ Նավալնիի ենթադրյալ թունավորման պատճառով: Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Ռուսաստանի գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը և Քրեակատարողական ծառայության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը ընդգրկվել են ԵՄ «սև ցուցակում»:
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:
Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել այն իրական դատավճռով, այն է՝ 3,5 տարվա ազատազրկում: Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին` Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակ...