Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 13-04-2021՝ ժամը 08:11-ին

203327

182836

16738

3753
Service
...
A1PLUS.AM
18:11 03/03
A1PLUS.AM

Վարույթ է ընդունվել «Ազատության» լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Ազատություն» լրատվական կենտրոնի լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա և Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկների հատվածում հավաքի մասնակից մի խումբ անձինք հարձակվել են «Ազատություն» լրատվական կենտրոնի նկարահանող խմբի՝ օպերատորի և լրագրողի վրա, հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել տեսախցիկը, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, և այդ կերպ խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, որը 2021թ.մարտի 2-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
00:12 13/04
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...