Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 11:59-ին

207103

186200

17068

3835
Service
...
TERT.AM
20:08 07/04
TERT.AM

Թուրքը մեր զինվորին գլխատում է և դրա համար պարգևավճար ստանում, մենք դրա դիմաց նրա ձեռքը պիտի սեղմենք և առևտո՞ւր անենք՝ անարգելով Եռաբլուրը. Անահիտ Մարտիրոսյան (տեսանյութ)

Հայ կինը տարբերվում է բոլոր ազգերի կանանցից, մենք մեր տղամարդկանց կողքին ենք թե՛ պատերազմի դաշտում, թե՛ թիկունքում. այս պատերազմը կարող էր և չլինել, եթե հարցը դիվանագիտորեն լուծվեր, սա խայտառակ պատերազմ էր, այն սկզբից մինչև վերջ խաբեություն էր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը:

«1994-ին թուրքը չոքած և ջախջախված էր, այս անգամ էլ մենք պատրաստ էինք գնալ մինչև վերջ, միայն թե այս խայտառակ կապիտուլյացիան չլիներ։ Սա պատերազմ չէր, բնաջնջում էր, նման պատերազմ չի լինում։ Թուրքերն անգամ մեր զոհված տղաների օրգաններն էին վաճառքի հանում։ Առաջինը բանը, որը պիտի արվեր, օդը փակելն էր, բայց այն բաց էր, մենք «Բայրաքթարի» դեմ ոչինչ չունեինք, թեև մեզ ասում էին՝ ամեն ինչ ունենք։ Ասում են՝ մենք հողեր էինք գրավել, ո՞ւմ հողերն ենք գրավել, մենք ազատագրել էինք այդ հողերը, այնտեղ 4-րդ դարի եկեղեցիներ ունենք»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Մարտիրոսյանի՝ հայը սպիտակի ու սևի չպետք է բաժանվի, չկա Գյումրու կամ Չարդախլուի հայ, չկա ամերիկահայ կամ լիբանանահայ. «Մենք մեր հողի գույնի ենք, մենք արժանապատվություն ունենք, ուժեղ ենք ոչ թե լոկ խոսքերով, այլ գործերով։ Առաջին պատերազմում մենք բռունցք էինք, մեր ոգին շատ ուժեղ էր, նույնիսկ մեր մտքով չէր անցնի, որ առաջ գնալու դեպքում դավադրություն կլինի, մենք վստահել ենք մեր հրամանատարներին, նրանք մեզ համար կյանք էին տալիս։ Ով իր խնդիրը լուծում էր, մարտական ընկերոջն էր օգնում»:

Փոխգնդապետի կարծիքով՝ ազատագրած ամեն թիզ հողի համար բերկրանքը համեմատելի չէ որևէ այլ զգացողության հետ, մինչդեռ, օրինակ, Քարվաճառը, որտեղ մենք նույնիսկ առաջ էինք գնում, թղթով հանձնվեց թշնամուն. «Այս պատերազմում շատ էին «Բայրաքթարներն» ու ուղղաթիռները, զոհերը բեկորային վնասվածքներ ունեին, ոչ թե հրազենային։ Այս անգամ մենք թուրք չենք տեսել։ Ինձ համար ամենալավ թուրքը սատկած թուրքն է։ Այսօր մեզ ասում են՝ ընկերություն անեք թուրքի հետ, այն թուրքի, որն իմ զինվորին գլխատում է, այդ գլխի համար 100 դոլար պարգևավճար է ստանում, ես նրա ձեռքը սեղմեմ և նրա հետ առևտո՞ւր անեմ, ես ինձ կհարգե՞մ»:

Անահիտ Մարտիրոսյանի պնդմամբ՝ զոհերի թիվը 5000-ից ավելին է, նրանց կարծես ուղարկել էին մսաղաց՝ վիշապների մոտ. «Մեր հողերն ազատագրվելու են, Շուշին երբեք Շուշա չի դառնալու, ուղղակի մեր երեխաներն էին ափսոս։ Եթե հողերը, հինգ շրջանները վերադարձնելու նպատակ կար, պետք է այդ հարցը դիվանագիտորեն լուծվեր։ Այն, ինչ արվեց, կարելի էր առանց զոհերի անել։ Վերջին տարիներին մեզ ստել են, սուտը ստ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARARATNEWS.AM
10:25 16/04
ARARATNEWS.AM

ԱԺ նիստը. ուղիղ
Մանրամասներ
  
Բեռնվում է...