Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 11:35-ին

207103

186200

17068

3835
SHANTNEWS.AM
22:08 07/04
SHANTNEWS.AM

Վարչապետը գոհունակություն է հայտնել Պուտինի հետ հանդիպումից և այն գնահատել արդյունավետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ:
Կառավարության ղեկավարը ողջունել է հանդիպման փաստը և նշել. «Գիտեք, որ շատ բարդ ժամանակահատվածում ենք, որտեղ հասկանալիորեն մեծ մտահոգություններ, հարցեր կան և այսօրվա իմ հանդիպման ամենակարևոր ուղերձն այն է, որ շատ կարևոր եմ համարում, որ և ձեզ համար, նկատի ունեմ Մոսկվայի, և ընդհանրապես Ռուսաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայության համար հնարավորություն լինի` ուղիղ աչքերի մեջ նայելով բարձրացնել հարցեր և հնարավորություն ինձ համար` պատասխանելու այդ հարցերին»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր ունեցած բանակցությունների արդյունքներին և նշել, որ երեքուկես ժամվա ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները: «Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Իհարկե ՌԴ նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, մանավանդ վերջին ամիսներին հարաբերություններն իրենց բնույթով անմիջական են դարձել: Այսօր էլ քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին:
Հանդիպումն անցավ արդյունավետ, փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերրի հետագա իրագործման մասին: Չնայած այդ փաստաթղթերը կամ համաձայնություններն իրագործվում են նաև այսօր: Գիտեք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանի և մեխանիզմների վերաբերյալ հարցեր:
«Տեղյակ եք, որ պատերազմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ: Դա եղել է մեր քննարկման կարևորագույն հարցերից մեկը:
Իհարկե, քննարկել ենք նաև գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որտեղ է, որ ունենք լիարժեք համընկնող տեսակետներ, որտեղ է, որ պետք է տեսակետները նույնականացնելու ուղղությամբ աշխատենք:
Այնպես որ այսօրվա քննարկումը շատ արդյունավետ եմ համարում: Մեր քննարկումների օրակարգն այնքան լայն է, որ հնարավոր է ինչ-որ բան բաց թողնեմ, բայց հետագայում անպայման կանդրադառնամ դրանց: Մի բան ակնհայտ է` հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է և այդ ռազմավարական համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել` նաև հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու այն իրավիճակները, որ մենք ունենք»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան գերիների վերադարձի հետ կապված հարցի` վարչապետն ընդգծել է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ գերիների հետ վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARARATNEWS.AM
10:25 16/04
ARARATNEWS.AM

ԱԺ նիստը. ուղիղ
Մանրամասներ
  
Բեռնվում է...