Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 11:35-ին

207103

186200

17068

3835
Service
...
FREENEWS.AM
23:23 07/04
FREENEWS.AM

Հավասար իրավունքների ու հնարավորությունների երկիր կառուցելու մեր ճանապարհին՝ հատկապես պետք է խրախուսել կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում. Մեսրոպ Առաքելյան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի մայրեր, սիրելի կանայք և աղջիկներ,

Սիրով և սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Մայրության ու գեղեցկության տոնի առիթով։

Հավասար իրավունքների ու հնարավորությունների երկիր կառուցելու մեր ճանապարհին՝ հատկապես պետք է խրախուսել կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Մենք պետք է և անում ենք առավելագույնն ու ամեն հնարավորը` կանանց կարողությունների զարգացման գործում մեր ներդրումն ունենալու համար։

Եվ պատահական չէ, որ հենց այս խորհրդանշական օրը Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցավ «Անվախ աղջկա» արձանի բացման արարողությունը, որը նպատակ ունի խրախուսել աղջիկների մասնակցության անհրաժեշտությունը կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության ոլորտներում, զերծ մնալ սեռով պայմանավորված խտրականության դրսևորումներից։

Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի Կառավարության շենքը․ վստահ, անվախ ու պահանջատեր։ Աղջիկ, ով քաջ է իր իրավունքները պաշտպանելիս ու իրացնելիս․ ունի իր ցանկություններն իրականացնելու կամքի ուժ ու համարձակություն։

Աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում․ մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով, գլխազարդով, ոգով

Որպես լիազոր գերատեսչության ղեկավար և երկու աղջիկների երջանիկ հայր` հանձնառու եմ պաշտպանել աղջիկ երեխաների երազելու իրավունքն` իրենց երազանքներին հասնելու համար հավասա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARARATNEWS.AM
10:25 16/04
ARARATNEWS.AM

ԱԺ նիստը. ուղիղ
ARMDAILY.AM
08:00 16/04
ARMDAILY.AM

Լույս չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...