ՉԼ․ Չելսին երկու գոլի առավելությամբ հաղթեց Պորտուին 1/4 եզրափակչի առաջին խաղում
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցել է «Պորտուի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպումը կայացել է Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը խաղի 32-րդ րոպեին բացել է Մեյսոն Մաունտը։ Ի դեպ, անգլիացին 22 տարեկան 87 օրական հասակում դարձել է ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում «Չելսիի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ Ավելին, Մաունտն իր առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայում։
Հատկանշական է, որ լոնդոնցիները դարպասին կատարած առաջին իսկ հարվածից են գոլ խփել։
Երկրորդ կեսում Թոմաս Տուխելի սաները ևս մեկ գոլ են խփել ու հաղթել համոզիչ հաշվով։ 85-րդ րոպեին Բենջամին Չիլվել, օգտվելով մրցակցի պաշտպանների սխալից, գնդակը...