Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-05-2021՝ ժամը 07:23-ին

221139

209222

7571

4346
Service
...
TERT.AM
18:53 10/04
TERT.AM

Մեծ Բրիտանիայում թնդանոթային համազարկերով հարգել են արքայազն Ֆիլիպի հիշատակը (տեսանյութ)

Լոնդոնում այսօր 41 թնդանոթային համազարակով հարգել են Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հիշատակը: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը:

Թնդանոթային համազարկ է տրվել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ թագավորության այլ քաղաքներում, ռազմաբազաներում և բրիտանական ռազմածովային ուժերի նավերում:

Արքայազն Ֆիլիպը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է բրիտանական ռազմածովային ուժերում, նրա ոգեկոչման արարողությունների ժամանակ համազարկ է տրվել նաև Դևոնպորտի և Պորտսմութի ռազմածովային բազաներում, Ջիբրալթարի թագավորական գնդում, ինչպես նաև բաց ծովում գտնվող Diamond ականակիր նավում և Montrose ռազմանավում:

Թաուերի կամրջի վրա հարյուրավոր բրիտանացիներ էին հավաքվել՝ դիտելոի Թեմզայի ափին տեղի ունեցող հանդիսավոր զինվորական արարողությունը:

Թնդանոթային համազարկ Մեծ Բրիտանիայում տրվում է մի շարք նշանակալի միջոցառումների ժամանակ, որոնք առնչվում են միապետական ընտանիքի հետ: Այսպես, Առաջին աշխարհամարտի տարիների թնդանոթներից համազարկ արձակելով նշվում է Էլիզաբեթ Երկրորդի կողմից գահի ժառանգելու օրը (փետրվարի 6), թագադրման օրը (հունիսի 2), գահաժառանգ արքայազն Չարլզի ծննդյան օրը (նոյեմբերի 14), ինչպես նաև խորհրդարանի նստաշրջանների բացումը: Հունիսի 10-ին, ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...