Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-05-2021՝ ժամը 05:59-ին

221139

209222

7571

4346
Service
...
NEWS.AM
19:59 10/04
NEWS.AM

Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը. Վահագն Վարագյան

Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահագն Վարագյանը

«Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

Դաժան ու դավաճանված պատերազմը մեզնից շատ բան խլեց՝ մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր պետականությունը և մեր հազարավոր եղբայրների կյանքերը։

Թվարկածս ամեն կորուստ մի առանձին պատմություն է ու առանձին ցավ, սակայն այսօր ուզում եմ անդրադառնալ վերջին և ըստ իս՝ մեծագույն կորստին։

Վերջին ամիսներին գրեթե ամեն օր խոսվում է զոհերի թվի մասին։ Հնչում են տարբեր թվեր՝ 3 հազար, 4 հազար, 5 հազար...... ու այս թվերի մեջ կորում է հարցի իրական էությունը, ողբերգության իրական պատմությունը։ Այս թվերը գրելով ու արտասանելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մենք խոսում ենք ինչ-որ վերացական, չերևացող երևույթի մասին։

Հետո, երբ դուրս ես գալիս թվերի ու վիճակագրության աշխարհից ու սկսում ամեն օր շփվել մեր զոհված ընկերների ընտանիքների հետ, սկսում ես ավելի խորությամբ զգալ ցավը, ապրել էդ ցավը ուղեղիդ ու հոգուդ ամեն կետով ու բջիջով։

Սկսում ես կորուստը ընկալել հատիկ առ հատիկ, պատմություն առ պատմություն։ Սկսում ես հասկանալ, որ այս 3,4,5 հազարը մեկ թիվ չէ, մեկ ամբողջություն չէ, այլ 5000×1 կյանք, երազանք, ժպիտ, չասված խոսքեր, չծնված ու չապրած սերունդներ։ Ու վերջապես 5000×1 պարտք....

Մենք պարտք ունենք մեր 5 հազար եղբայրներին՝ մեկիկ մեկիկ։ Մենք մեր 5 հազար եղբայրներին պարտք ենք երազանքներ, մենք մեր 5 հազար եղբայրների ընտանիքներին պարտք ենք գոնե ֆիզիկական և սոցիալ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...