Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-05-2021՝ ժամը 07:11-ին

221139

209222

7571

4346
Service
...
NEWS.AM
20:47 10/04
NEWS.AM

Դարքնետում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի վաճառքի հայտարարություններ են հայտնաբերվել

Ինտերնետի ստվերային հատվածում (դարքնետ) կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառքի անօրինական հայտարարությունների քանակը շարունակում է աճել, եւ հայտնի չէ, թե այդ գովազդներից քանիսն է բացահայտ խարդախություն:

«Մենք ստվերային կայքերում նաեւ ռուսական պատվաստանյութերի առաջարկներ ենք տեսել, սակայն դա, ամենայն հավանականությամբ, խաբեություն է (խարդախություն), քանի որ կիբերհանցագործները հաճախ իրենց խարդախ սխեմաներում մտահոգիչ թեմաներ են օգտագործում»,- «Ինտերֆաքս»-ին ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը:

Ընդ որում, ըստ նրա, որոշ երկրներում AstraZeneca պատվաստանյութի օգտագործման դադարեցումը չի ազդել դարքնետում համապատասխան առաջարկների վրա:

«Մենք նաեւ, օրինակ, AstraZeneca պատվաստանյութի վաճառքի նոր առաջարկների ենք հանդիպում: Սայայն հստակ հայտնի չէ, թե բոլոր հրապարակված առաջարկությունների քանի տոկոսն է սքամ գովազդ: Այլ կերպ ասած, անհնար է հասկանալ՝ արդյոք գնորդներն իսկապես ստանում են իրենց ուզածը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Check Point Software Technologies միջազգային ընկերության տվյալների համաձայն՝ մարտի վերջին ռուսական պատվաստանյութերի՝ սեւ շուկայում հայտնվելու մասին հաղորդագրությունները գրանցվում են դեռ մարտի վերջից:

Այդպես, փորձագետները ռուսական «Սպուտնիկ V», ինչպես նաեւ Sinopharm-ի եւ Johnson & Johnson-ի պատվաստանյութերի վաճառքի առաջարկներ են հայտանբերել: Այս պատվաստանյութերի գները տատանվում էին 500-ից 1000 դոլարի սահմաններում: «Սպուտնիկ V»-ի գինը, ընկերության տվյալներով, 600 դոլար էր: Ըստ զեկույցի՝ պատվաստանյութ վաճառողները գտնվում են ԱՄՆ-ում, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում:

Աղբյուրըն իրավապահ մարմիններում «Ինտերֆաքս»-ի հետ զրույցո... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...