Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-05-2021՝ ժամը 14:47-ին

219270

204578

10458

4234
Service
...
ARMENPRESS.AM
22:55 10/04
ARMENPRESS.AM

Սիմոնի արդյունքը չի անդրադառնում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա. Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջար, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հաջորդիվ սկսելու է նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Սիմոնը վնասվածք ուներ, սակայն այն օրեր առաջ բուժել վերջացրել էինք: Բայց կարծես նա չէր մտել մարզավիճակի մեջ: Երկամարտում զրոն չի անդրադառնում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա: Սիմոնը 109 կգ քաշային կարգում առաջին համարն է հնարավոր մասնակիցների շարքում: Նրա վնասվածքը լուրջ չէ»,-շեշտեց նա:
Մարզչի խոսքով` հավաքական թիմի հաջորդ քայլը կլինի մի քիչ հանգիստը և լրջագույն նախապատրաստությունն Օլիմպիական խաղերին: «Սիմոնը արդեն իսկ սկսել է նախապատրաստվել Օլիմպիական խաղերին և այս ամենը ոչինչ է իր համար: Այս տեսանկյունից մենք հանգիստ ենք: Ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց մասնագետը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում Մարտիրոսյանը չբարձրացրեց 190կգ, այնուհետ երրորդում կարողացավ գլխավերևում պահեց 190 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...