Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 12:47-ին

221139

209222

7571

4346
Service
...
NEWS.AM
00:54 11/04
NEWS.AM

«Ռեալն» ուժեղ էր «Բարսելոնայից» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունեց կատալոնական «Բարսելոնային» և առավելության հասավ 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսում մադրիդցիներն ավելի լավ տեսք ունեին և ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ:

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը կրնկի հարվածով եզրափակեց եզրից կատարված փոխանցումը: Բաց թողած գոլից հետո «Բարսելոնան» ավելի շատ էր վերահսկում գնդակը, բայց չէր կարողանում ստեղծել իրական գոլային պահեր, իսկ դաշտի տերերին հաջողվեց նաև կրկնապատկել առավելությունը: 28-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը 2:0 դարձրեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, որի հարվածից հետո գնդակն անդրադարձի միջոցով հայտնվեց դարպասում: Առաջին խաղակեսում թիմերին մեկական անգամ գոլից փրկեց դարպասաձողը:

Առաջին խաղակեսի ընթացքում սկսվեց անձրև, որը շարունակվեց մինչև հանդիպման ավարտը:

Ընդմիջմանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը փոխեց 5 պաշտպաններով խաղային սխեման և դաշտ դուրս բերեց ֆրանսիացի հարձակվող Անտունա Գրիզմանին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կատալոնացիներն ունեին մեծ տարածքային առավելություն, ինչը գոլի վերածեցին 60-րդ րոպեին: Աչքի ընկավ գրոհին միացած իսպանացի պաշտպան Օսկար Մինգյեսան:

«Ռեալը» խաղում էր երկրորդ համարով, սակայն անցկացնում էր շատ վտանգավոր հակագրոհներ և ունենում գոլային պահեր: Տանտերերի դարպասապահ Տիբո Կուրտուայի դարպասի մոտ ևս վտանգավոր պահերը քիչ չէին:

Չնայած անչափ լարված վերջնամասին՝ խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: 90-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, որը ստացավ երկրորդ դեղին քարտը:

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հավաքեց 66 միավոր և հավասարվեց առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բարսելոնան» 65 միավորով նահանջեց երրորդ տեղ:

Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում «Ռեալը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ:

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:1 ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...