Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 14-05-2021՝ ժամը 23:23-ին

220447

207464

8682

4301
Service
...
PANORAMA.AM
19:15 12/04
PANORAMA.AM

Ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի

Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը և նախարարի խորհրդականները։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քննարկվել են ծառատունկը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը նախարարին  զեկուցել է, որ համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․
100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։
Նախարարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված համապատասխան բնութագրեր ունեցող անտառային տարածքների քարտեզագրմանը՝ հողի որակ, տեղումներ և այլն, ինչպես նաև հետևողական լինել տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն։
«Սա իր մասշտաբներով աննախադեպ ծառատունկ է, մեր համատեղ ջանքերն էլ ավելի եռանդուն ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...