Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 12:35-ին

221139

209222

7571

4346
Service
...
ARMENPRESS.AM
20:20 12/04
ARMENPRESS.AM

Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին

ԳՅՈՒՄՐԻ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները իրենց հաղթանակները նվիրում են  Արցախում զոհված հերոսների հիշատակին:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեցին ծանրորդները լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը անկեղծանում է՝ հաղթանակի զգացողությունն աննկարագրելի է՝ հակառակորդ երկրին ստիպել են լսել Հայաստանի հիմնը: «Մինչ այս իմ բոլոր հաղթանակները նվիրում էի ազգականիս՝ Յուրի Վարդանյանին, ում տեխնիկան երբեմն օգտագործում եմ, այս անգամ, միանշանակ, նվիրում եմ մեր երկրի սահմանները իրենց կյանքի գնով պահած տղաների հիշատակին: Հենց այդ մտքով էի մրցահարթակ բարձրացել»,-նշեց Սամվել Գասպարյանը:
Գոռ Մինասյանն էլ խոստացավ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հաղթելու է վրացի ծանրորդին: «Օրերից մի օր կստացվի հաղթել: Ամեն մի մրցույթից հետո նոր կիլոգրամներ, անձնական արդյունքների  գերազանցում, աստիճանաբար կրճատում ենք տարբերությունը  և օրերից մի օր կգա այն պահը, որ  կհասնենք ու կանցնենք»,-նշեց Գոռ Մինասյանը:
Գերծանր քաշայինների ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...