Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-05-2021՝ ժամը 13:47-ին

219270

204578

10458

4234
SHAMSHYAN.COM
20:32 12/04
SHAMSHYAN.COM

Նոր մանրամասներ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ տեղի ունեցած զինված «ռազբորկայից». ոստիկանությունը տաք հետքերով հիմնական պարագլուխների ինքնությունը պարզել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության  բաժանմունքների ծառայողները,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են ապրիլի 9-ին ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում զինված ռազբորկայի մասնակիցների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը ծագել է մի կողմից՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի, Վ. Հարությունյանի, Տ. Մուսայելյանի, Ռ. Գալիկյանի, իսկ մյուս կողմից՝ Դ. Հարությունյանի, Ն. Խաչատրյանի, Երևանի բնակիչներ, 33-ամյա Արմեն Արզումանյանի, 35-ամյա Ժան Գրիգորյանի, 31-ամյա Արտաշես Սերոբյանի, 25-ամյա Մինաս Սուքիասյանի, Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա  Արթուր Հայրապետյանի, և Ավան Առինջի բնակիչ, 31-ամյա Արտավազդ Կիրակոսյանի միջև:

Ըստ  նախնական տեղեկությունների՝  վիճաբանության ժամանակ Վ. Ավետիսյանը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել  վիճաբանության մյուս մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել:

Շենգավիթի ոստիկանությունն  ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, նշված անձանց և մյուս մասնակիցներին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվում է նաև, թե ինչ տեսակի հրազեններ են նաև օգտագործվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին  մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը)  հատկանիշներով։

Նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 9-ին Երևանի Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում հնչած կրակոցների փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչնեը պարզել էին, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Գալիկյանը, «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հարությունյանը, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահե Հարությունյանը, նուն հիվանդանոց է տեղափոխվել «դեմքի, պարանոցի, աջ ուսահոդի շրջանի վերքային մակերես» ախտորոշմամբ՝ Դիլիջանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մուսայելյանը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին էրահազանգ ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...