Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 11:11-ին

221139

209222

7571

4346
Service
...
ARMENPRESS.AM
09:44 16/04
ARMENPRESS.AM

Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում մարդկանց կյանքում դրական դերակատարում կարող է ունենալ արվեստը: Խզմալյանի հավաստիացմամբ՝ թատրոնները պետք է խաղացանկերը համալրեն նոր ներկայացումներով, որոնք կբարձրացնեն հասարակության պատասխանատվության զգացումը, ապրելու կամքը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախարարի տեղակալն ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանդիպել են թատրոնների տնօրենների հետ՝ հասկանալու ստեղծագործական ծրագրերն ու մոտեցումները:
«Մենք ունենք դեռևս չսպիացած վերքեր, մենք ունենք որոշակի անկումային տրամադրություն, ողբերգություն ենք ապրել: Երբ ողբերգական տրամադրությունների իրական, լուրջ պատճառներ կան, շատ կարևոր է, որ արվեստը գա, օգնի, դառնա հենարան մարդու համար, որ վերջինս չխորտակվի սեփական ողբերգության և սեփական ապրումների մեջ: Այդ իսկ պատճառով թեմատիկ ընտրության հարցում թատրոնները պետք է շատ զգույշ լինեն: Պատերազմին անդրադառնալը վաղ է. չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով: Մենք դեռ պետք է վերապրենք պատերազմը, անցնենք այդ էմոցիոնալ վայրիվերումները, որում այսօր ենք»,-նշեց Խզմալյանն ու հավելեց, որ իր խորին համոզմամբ՝ արվեստագետի, մշակութային գործչի առաքելությունն այսօր դրական տրամադրվածություն ստեղծելու, ապրելու ցանկության, կամքի կենտրոնացման, պատասխանատվության բարձրացման հարցում շատ ավելի մեծ է, քան երբևէ:
Ըստ Խզմալյանի՝ եթե մենք այս կարևորագույն առաքելությունը մի կողմ դնենք և խոսենք պատերազմի, պատերազմի զոհերի մասին, չենք կարող մրցակցել կյանքի հետ, քանի որ այն շատ ավելի զորեղ է և շատ ավելի բան ունի ասելու մարդուն, քան կարող է ասել արվեստը: «Այսօր արվեստը պետք է հակադրվի կյանքին, պետք է  չենթարկվի կյանքի թելադրանքին և կյանքի ողբերգականությանը: Այն պետք է մարդուն ապրելու հնարավորություն տա: Ոլորտի պատասխանատուները պետք է մտածեն այս մասին: Եթե մենք չկարողանանք բալանսավորել հանրային տրամադրությունները, դրանով խթանելու ենք արտագաղթը, խթանելու ենք  հարբեցողությունը, թմրամոլությունը, մեկուսացումը, քաղաքացու ապասոցիալականացումը: Արվեստը պետք է գա օգնելու մարդուն դուրս գալու իսկապես պատմական բարդագույն իրավիճակից»,-ընդգծեց փոխնախարարը:
Խոսելով թատրոնների աշխատանքի արդյունավետության գնահատման մասին՝ Խզմալյանը նշեց, որ իրեն հաճախ հարցնում են, թե ինչպես է պատկերացնում արվեստում արդյունավետության չափելի ցուցանիշները: Խզմալյանն առաջարկում է մի քանի կետի վրա ուշադրություն դարձնել: «Թատրոնների արդյունավետության չափանիշ կարող է լինել հյուրախաղերի քանակը, կարևոր է նաև հրավերների քանակը: Այսինքն՝ քանի միջազգային փառատոն գիտի քո թատրոնի մասին: Հնարավոր է՝ ֆինանսների կամ տեխնիակական հնարավորությունների պատճառով չե... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARMDAILY.AM
08:00 18/05
ARMDAILY.AM

Լույս չի լինի
Մանրամասներ
  
Բեռնվում է...