Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-05-2021՝ ժամը 13:59-ին

219270

204578

10458

4234
Service
...
HRAPARAK.AM
10:15 16/04
HRAPARAK.AM

Թող համարձակություն ունենա՝ որպես գերագույն հրամանատար, տղամարդավարի անուններ տա

Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում նաեւ առանձին դրվագներով էր մեղադրանքներ հնչեցնում այս կամ այն զինվորականի, նախկին պաշտոնյաների ուղղությամբ, թե ում մեղքով են, օրինակ, ձախողել Լելե Թեփեն հետ բերելու օպերացիան։
Հիշեցնենք․ հրապարակավ մեղադրանքներ են հնչել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով հետ բերել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կողմից գրավված Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տա՝ Սերժ Սարգսյանը տվեց, բայց ինքը հետ վերցրեց, սակայն օպերացիան ձախողվել է, եւ տվել ենք 800-ի չափ զոհ։ Փաշինյանն այդ օպերացիայի պատասխանատվությունը բարդեց գեներալների վրա, նաեւ ուղղակի ակնարկներ արեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ։
«Օպերացիան սկսվել է եւ մի քանի ժամ հաջող իրագործվել է եւ չի իրագործվել էն պատճառով, որ տանկային միավորումներից մեկն իր անելիքի մի մասը չի արել եւ նախատեսված ձեւով չի մասնակցել օպերացիային։ Հիմա, թե ինչու դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ։ Հիմա էդ միավորումը, որի հրամանատարը եղել ա էսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները։ Հիմա ես չգիտեմ, էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք, կարող ա 17-ը հենց իրան ա զանգել, ասել ա՝ էդ ի՞նչ ես անում, ըտեղ չի քո թշնամին, Երեւանում ա, էդ օպերացիան թարգեք, եկեք կառավարության շենքը գրոհեք։ Կարո՞ղ ա նորահայտ ընդդիմադիր գործիչը ինքն ա զանգել որդուն, իրան էլ զանգել ա իրա քաղաքական հայրը, ասել ա՝ ձեր հակառակորդն էնտեղ չի, տանկերը պտտեք դեպի Երեւան։ Կպարզենք»,- դեմագոգիկ ձեւով մանիպուլացրեց Նիկոլ Փաշինյանը։
Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում նախ տարակուսանք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը խոսել է ամեն ինչից, բացի կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականից, ինչի համար գնացել էր խորհրդարան։ Ապա նկատեց, որ նա հերթական անգամ արդարանում էր, ԱԺ ամբիոնից հերյուրանքներ տարածում եւ ոչ ճիշտ ինֆորմացիա հրապարակում, քանի որ, իրականում, չի տիրապետում իրավիճակին։
Անդրադառնալով իրեն եւ իր որդուն ուղղված ակնարկ-մեղադրանքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես ամբողջ կյանքում ծառայել եմ պետությանը, եւ որ ինձ ասում է՝ նորահայտ ընդդիմադիրը, ընդդիմություն ասելով՝ Փաշինյանն առաջին հերթին պետք է հասկանա իրեն եւ իր կողմից կառավարվող համակարգը։ Իրենք են ընդդիմություն մեր պետությանը, իրենք են ընդդիմություն մեր բոլոր արժեքներին։ Թող ինքը դրա մասին մտածի։ Իսկ ինչ վերաբերում է իմ որդուն ուղղված ակնարկներին, իմ որդին, ինչպես ես, իր ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին։ Ես երբեւիցե իրեն չեմ օգնել առաջխաղացման այդ աստիճաններում։
Ինչի հասել է՝ ինքն է հասել։ Եվ ինքը եղել է այդ հայտնի օպերացիայի հրամանատարներից մեկը։ Եվ այստեղ էլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրավիճակին չի տիրապետում։ Նախեւառաջ մենք տանկային մի քանի միավորում չունենք, որ ինքն ասում է՝ տանկային միավորումներից մեկը։ Իմ որդին եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար։ Այդ երկու միավորումներն էլ իրենց առջեւ դրված խնդիրները հիմնականում կատարել են, բայց քանի որ համակողմանի ապահովում եւ մինչեւ վերջ ծրագրավորված չի եղել, հանգուցալուծումն այդպիսին է եղել։ Թող պարզեն՝ ինչ է եղել։ Ի դեպ, ես ասեմ, որ իմ որդին վիրավորվել է այդ օպերացիայի ժամանակ, վիրավորվելուց հետո իր կառույցը հիմնականում հասել է այդ խնդրի վերջնական կետին՝ իր ստորաբաժանումներով։ Թե որքան չեն հասել, ինչ կորուստ ենք ունեցել, թող իրենք քննեն եւ պարզեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նաեւ հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ինքն իր մի քանի գործընկեր գեներալների մոտ հետեւյալ արտահայտությունն է արել, որը կրկնեց նաեւ մեզ հետ զրույցում․ «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր գործընկեր գեներալներից, եւս մեկ անգամ եւ բազմակի անգամ եմ ներողություն խնդրում։ Թող բոլորի զավակները լինեն առողջ եւ անվտանգ, թող ոչ մեկը չզոհվի, չվիրավորվի։ Բայց իմ որդին միակ գեներալի որդին է, եւ ես միակ գեներալն եմ, որի որդին այս վերջին պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Ես հպարտանում եմ իմ որդով, եւ որեւէ մեկը չի կարող շահարկի եւ վստահ չլինի, որ իմ որդին ծառայել է հայրենիքին եւ կատարել է բանակի ղեկավարության հրամանները, ու ոչ ոք կողքից՝ ո՛չ 17 պլյուսը, ո՛չ 107 պլյուսը, ո՛չ էլ ես նույնիսկ, որ չեմ ունեցել որեւէ պետական կամ ռազմական գործառույթ կամ լծակ, ազդեի իմ որդու՝ իր առջեւ դրված պետական կամ ռազմական խնդիրն իրականացնելու հարցում»։
Գուցե նաեւ ձեր՝ գեներալներիդ մեղքը կա, որ ժամանակին չկարողացաք բավարար կամք եւ վճռականություն ցուցաբերել, որ այսօր Փաշինյանը հնարավորություն չունենար ամբիոնից մատ թափ տալու եւ ամբողջ մեղքը ձեր վրա բարդելու, նկատեցինք մենք։ «Ասեմ հետեւյալը․ երբ խոսում ենք գեներալների մասին, պետք է խոսենք գործող ռազմական գեներալների, հրամանատարների մասին։ Այն մարդիկ, ընդ որում՝ նաեւ ես, որոնք բանակի կազմում չեն եղել, բացի այս կամ այն հատվածում պահային խորհուրդ տալուց, իրենք ոչ մի կառավարման լծակ չեն ունեցել եւ ոչ մի գործուն ազդեցություն չէին կարող ունենալ մարտական գործողությունների վրա։ Այնպես որ, երբ որ Փաշինյանը խոսում է գեներալների մասին, որպեսզի մենք կարողանանք պատասխան տալ՝ կոնկրետ ում է վերաբերու... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...